Հայազգի ռուս ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը որոշել է տեղափոխվել եվրոպական ակումբ, հայտարարել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը, հայտնում է Championship.com-ը։
Գլխավոր տնօրենը չի հստակեցրել եվրոպական ակումբի անունը՝ նշելով, որ իր կողմից ակտիվացվել է կիսապաշտպան Սևիկյանի տրանսֆերը գնելու տարբերակը։
«Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբն առաջարկ է ստացել, որով ակտիվանում է Սևիկյանին գնելու տարբերակը։ Մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։ Սա Էդգարի ու նրա ընտանիքի ընտրությունն է»,- Նիժնի Նովգորոդի թիմի գլխավոր տնօրենի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
2023 թվականի օգոստոսի 31-ին Սևիկյանը հրավիրվել էր Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին ֆուտբոլիստը մերժել էր Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը։