Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշը դարձել է հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի արածաթե մեդալակիր, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ 67 կգ քաշային Գագիկ Սնժոյան 4։3 հաշվով եզրափակչում պարտվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Փարվիզ Նասիբովին՝ նվաճելով արծաթե մեդալ։
Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել էր մրցաշարի հաղթող։ Նա ՀՀ միակ ներկայացուցիչն էր Զագրեբի վարկանիշային մրցաշարում։