Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի աշնանային հատվածի լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է ձայների ավելի քան 51 տոկոսը։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը ճանաչվել էր նաև 2022 թվականի «Պոգոն»-ի հուլիս ամսվա լավագույն խաղացող։
Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պոգոն» ակումբ էր տեղափոխվել սլովակական «Ժիլինայից»՝ 2022 թվականի հունվարին։ Բիչախչյանի պայմանագիրը նախատեսված է 3,5 տարով։