Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջան, գրում է News.sportbox-ը։
Խաչանովը չորս սեթում հաղթել է ամերիկացի Ալեքսանդր Կովաչևիչին՝ 6:4, 6:3, 4:6 և կրկին 6:3 հաշիվներով:
«Հիանալի հաղթանակ, ուղղակի հիանալի: Շարունակում եմ մտածել, որ Խաչանովի ցուցադրած խաղով ժամանակն է նորից բարձրանալ վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ։ Սա Ավստրալիայի բաց առաջնության լավ սկիզբ է»,- այսպես է մեկնաբանել Խաչանովի խաղը Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վլադիմիր Կամելզոնը՝ նշելով, որ սա «Մեծ սաղավարտի» ամենաուժեղ մրցաշարերից մեկն է, որը որոշում է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ խաղացողի քաղաքականությունն ամբողջ ընթացիկ տարվա համար։
Խաչանովը երրորդ տուրում կխաղա Ֆրենսիս Տիաֆոե (ԱՄՆ, 17) – Տոմաշ Մաչակ (Չեխիա) զույգի հաղթողի հետ։