Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ փուլի ուղեգիր, հայտնում է Sport-interfax-ը։
Տղամարդկանց մենախաղում Խաչանովի (պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում 15-րդն է) մրցակիցը, 75-րդ ռակետ չեխ Տոմաշ Մաչակն էր։ Խաչանովը հաղթել է 6:4, 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:5) հաշվով։
Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա չորրորդ ռակետ իտալացի Յաննիկ Սինների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան և կմրցի Տոմաշ Մաչակի հետ։