Հրաձիգներ Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:
Ինստիտուտը նշում է, որ Խլղաթյանը ՀՖԿՍՊԻ-ի 2-րդ կուրսի ուսանող է, իսկ Կարապետյանը՝ շրջանավարտ:
Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը հաղթող էր ճանաչվել Սլովենիայի Ռուսե քաղաքում հունվարի 15-ին կայացած ISSF Grand Prix միջազգային մրցաշարում: