Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը։ Հայ մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։
Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են ստացվել Սահակյանի համար, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն։
Հիշեցնենք, որ «Ստրանջայի» մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։ Սահակյանից բացի Բուլղաիայում ռինգ դուրս կգան նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...