Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի Պրոֆեսիոնալների թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարում ելույթը կսկսի երրորդ համարով՝ առանց վիճակահանության մասնակցելու, հաղորդում է «Чемпионат»-ը։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կխաղա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ, ով աշխարհի 102-րդ համարն է։ «Կարեն Խաչանովի և իսպանացի մարզիկի հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին»,- նշել է պորտալը։
Մարսելի մրցաշարը կանցկացվի փետրվարի 5-11-ը: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 724,015 եվրո:
2023 թվականին Խաչանովը մտել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակ։ Հունվարի սկզբին նա դուրս էր եկել Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։
«Երախտապարտ եմ»․ Մխիթարյանը՝ իրեն Հայաստանի լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու մասին
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, շնորհակալություն...