Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում, հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը:
Նրա խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից:
«Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- նշել է Հարությունյանը:
Հայաստանը 2023թ. նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար: