Հայաստանի թիմը Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում մեդալ է ապահովել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 60 կգ քաշային, Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել մրցաշարում։
Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։
Եզրափակիչ ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ։
«Ստրանջայի» մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։