Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մարսելում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել, հայտնում է «Чемпионат»-ը։
Խաչանովի մրցակիցն էր աշխարհի 50-րդ ռակետ չինացի Չժան Չժժենգին, ում հաղթել է 6:1, 6:4 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 1 րոպե։
Կիսաեզրափակչում Խաչանովը կհանդիպի աշխարհի 13-րդ ռակետ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։
2023 թվականին Խաչանովը տեղ էր զբաղեցրել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Մարսելի մրցաշարը կանցկացվի փետրվարի 5-11-ը: Խաչանովը մրցաշարում ելույթն սկսել էր երրորդ համարով՝ առանց վիճակահանության մասնակցելու։