Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում փոխչեմպիոն է դարձել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել:
Փետրվարի 10-ին վազորդ Երվանդ Մկրտչյանը գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։ Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:
Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ն անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը։