19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգում երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հրում վարժությունում մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։
Վաղը՝ փետրվարի 14-ին, մրցահարթակ է դուրս գալու Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։