Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր:
Հայ ըմբիշը հաղթել է իտալացի Ռիկարդո Աբրեսկիին (10:1), ռուս Ադլետ Տուլուբաևին (3:2) և մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին (2:1):
Եզրափակչում Մալխաս Ամոյանը հանդիպել է թուրք Յունուս Բասարի հետ և հաղթել 7։0 հաշվով՝ երրորդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս էր եկել առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 5։1 հաշվով առավելության հասնելով Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Ասլախանովի նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Մանվել Խաչատրյանը, ով հաղթել էր բուլղարացի Ստեֆան Գրիգորովին։
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև փետրվարի 18-ը։