Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացվող Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում, հաղորդում է Sportball24 կայքը։
Մկրտչյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել 1500 մ տարածությունում՝ 3:38.12՝ զիջելով, սակայն, հարավաֆրիկացի մարզիկ Ռայան Մֆաթելելեին (3:37.79):
«Երվանդի այս արդյունքն արդեն մոտ է Օլիմպիական չափանիշներին (3:33.50): Երվանդ Մկրտչյանը, ըստ ամենայնի, կկարողանա մասնակցել մարտի 1-3-ը Գլազգոյում՝ փակ դահլիճներում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը»,- նշել է կայքը։
Մրցաշարը կայացել է փետրվարի 13-ին՝ Բելգրադում։
Փետրվարի 10-ին Մկրտչյանը ոսկե մեդալ էր նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան խաղերի ձմեռային առաջնությունում։