Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։
Փետրվարի 13-ին Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։