Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը հաղթել է ուկրաինացի մարզիկին և դուրս եկել առաջնության կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Կամիլ Քերիմովին։
Փետրվարի 16-ին Հայաստանը ներկայացնող ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում հաղթել էր լեհ մարզիկին։
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մլխաս Ամոյանը մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։