Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Իսլամ Բազարխանովին և դուրս է եկել եզրափակիչ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ կիսաեզրափակիչ գոտեմարտը տևել է 1 րոպե 28 վայրկյան։ Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի թուրք ըմբիշ Մուհամեդ Քարավուսը։
Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։