Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Կահիրեում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայ մարզիկը վաստակել է 14 500 միավոր։
Աշխարհի առաջնության փուլերը 2024 թվականի Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային փուլերն են։