Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
36-ամյա ծանրորդուհին իր վերջին մոտեցումից հետո հասկացրել է, որ դա իր կարիերայի վերջին ելույթն էր։ Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով:
Փետրվարի 17-ին 81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել։ Փետրվարի 13-ին ԵԱ-ի երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։