Նորվեգիայի Կրագերո քաղաքում «Kragero Resort Chess International 2024» մրցաշարում հայ շախմատիստները նշանակալի արդյունքներ են ունեցել, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Նա 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:
2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Վոլոդյա Թորոսյանը, որը վաստակել է 4 միավոր: