Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչի» ֆուտբոլային ակումբից կվերադառնա «Փյունիկ», հաղորդում է Sportball24-ը՝ «Insides from Karp» հեռագրային ալիքին հղումով։
«Սկզբում պայմանավորվածություն կար՝ Հովհաննեսը թիմի հետ պետք է գնար հավաքի, և եթե նրան հաջողվեր մեկնարկային կազմում տեղ ունենալ՝ կմար։ Հակառակ դեպքում՝ պետք է վերադառնար Երևան՝ «Փյունիկի։ Սա կլինի վարձակալություն մինչև մրցաշրջանի ավարտը, բնականաբար, առանց գնման իրավունքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարությունյանը հայկական ակումբից «Սոչի» էր տեղափոխվել հունվարին։ Կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 143 հանդիպում, որոնցում դարձել է 24 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Հարությունյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել էր 2022 թվականի մարտի 24-ին՝ փոխարինման դուրս գալով Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում։
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...