Վահագն Դավթյանը Կոտբուսում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում է SPORTBALL 24-ը:
35-ամյա հայ մարզիկն օղակների վարժությունում երրորդն էր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 4-րդը։ Գագիկ Խաչիկյանն զբաղեցրել է 6-րդ տեղը։
Հաջորդ փուլը կլինի Բաքվում, հայ մարմնամարզիկները բաց կթողնեն այն և ելույթ կունենան Դոհայում ապրիլի 17-ին կայանալիք վերջին փուլին։
Վարկանիշը հաշվարկվելու է յուրաքանչյուր մարզիկի համար երեք լավագույն փուլերի արդյունքի հիման վրա, ուստի Բաքվի մրցաշարը բաց թողնելը չի խանգարի նրանց բարձր տեղեր զբաղեցնել։
Առայժմ երկու փուլերի արդյունքներով Վահագն Դավթյանը ռինգ տեսակի առաջատարն է (արծաթ և բրոնզ): Հյուսիսկորեացին ունի ոսկի և 5-րդ տեղը, իսկ ադրբեջանցի Նիկիտա Սիմոնովը՝ ոսկի և 6-րդ տեղը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել:
Փետրվարի 17-ին Դավթյանը Կահիրեում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ էր նվաճել։