Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայուն ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի հաղթող, հայտնում է «Чемпионат»-ը:
Եզրափակչում Կարենը երկու սեթում 7-6, 6-4 հաշվով առավելության է հասել չեխ թենիսիստ Յակուբ Մենսիկի նկատմամբ։
Կարեն Խաչանովի կարիերայում սա ATP շարքի հինգերորդ հաղթական մրցաշարն է՝ Փարիզ, Մոսկվա, Մարսել, Չժուհայ և Դոհա։
2023 թվականին Խաչանովն ընդգրկվել էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։