Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ «Karate 1 Youth League» պաշտոնական մրցաշարի ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նա հանդես է եկել կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում և 6 հաղթական մենամարտ է անցկացրել:
«Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում»,- հայտնել են նախարարությունից։
Մրցաշարը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում:
ԿԳՄՍ-ից հայտնել են, որ Շարիաթփանահին 2023 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2023 թվականին մարզուհին դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող: