Հայ ըմբիշները բաց կթողեն Բաքվի մայրցամաքային մրցաշարն ու միանգամից կմասնակցեն Ստամբուլում կայանալիք մարզաձևի համաշխարհային օլիմպիական որակավորման փուլին, հաղորդում է օլիմպիական նորությունների Inside թե Games կայքը:
«United World Wrestling-ի կանոնների համաձայն՝ երկիրը չի կարող մասնակցել համաշխարհային որակավորման փուլին, եթե բաց է թողում մայրցամաքային որակավորման փուլը։
«Հայաստանը բացառություն կլինի, սակայն հայ ըմբիշները, ի տարբերություն իրենց մրցակիցների, Փարիզ-2024-ին մասնակցելու հնարավորություն կունենան ոչ թե երկու, այլ մեկ անգամ»,- գրել է պարբերականը։
Բաքուն ըմբշամարտի եվրոպական որակավորումը կընդունի ապրիլին, իսկ համաշխարհային որակավորման մրցաշարը կանցկացվի Ստամբուլում՝ մայիսի 9-12-ը: Կայքը հիշեցրել է, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ հրկիզել էին Ադրբեջանի դրոշը, ինչից հետո ադրբեջանցի ծանրորդները չէին շարունակել մասնակցությունը և ստիպված էին եղել օլիմպիական քաշային կարգերում արդյունքները փոխարինել այլ մրցաշարերում:
«Քանի որ նախադեպն արդեն ստեղծվել է, նման հարցումներ կարող են արվել ապագայում»,- հստակեցրել է կայքը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր Երևանում՝ 2023 թվականի ապրիլի 15-23-ը: Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ադրբեջանական 12 հոգանոց պատվիրակություն, 4-ը մարզիկներ էին։ Հայ դիզայներ Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին՝ առաջնության բացման արարողության ժամանակ, հրկիզել էր Ադրբեջանի դրոշը, նրան ձերբակալել, ապա ազատ էին արձակել: