«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումը, հայտնել է Chempionat.com-ը՝ հղում անելով ֆուտբոլային գործակալ, Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինին։
«Արսենը սրունքի մկանի փոքր վնասվածք ունի։ Նա չի խաղա ՊՍԺ-ի հետ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսի մասնակցել խաղերին»,- ասել է Գոլուբինը։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը՝ 13 միլիոն եվրոյով: Իսպանական թիմի կազմում նա 30 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում (5-ը՝ Չեմպիոնների լիգայում): Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ: