Հայաստանի կառավարությունը և հրաձգության ֆեդերացիան հայտ են ներկայացրել 2026 թվականի հրաձգության Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում անցկացնելու համար, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
«Երևանի և Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեքհոգանոց աշխատանքային հանձնաժողով ձևավորել, որը կայցելի մրցավայրեր՝ պայմաններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան։ Հրաձգության միջազգային ֆեդերացիան իր որոշումը կհրապարակի մայիսին, պարզաբանել է գործակալությունը։
Փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում անցկացվել էր օդամղիչ հրաձգության Եվրոպայի առաջնությունը։