Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանշային մրցաշարում հայ բռնցքամարտիկ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է մոլդովացի Վասիլի Ցեբոտարին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մրցաշարը կանցկացվի մարտի 3-11-ը։
Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը, տեղեկացնում են ֆեդերացիայից։
Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթել կանադացի Ալեքսիս Բարիեռին։
Մարտի 5-ին հայ բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով էին մեկնարկել։ Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ։ Յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և Օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։