Խառը մարտարվեստների մարտիկ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էդուարդ Վարդանյանը Սանկտ Պետերբուրգի մրցաշարում հաղթել է UFC-ի (Ultimate Fighting Championship) նախկին մարտիկ Դամիր Իսմագուլովին, հայտնում է «Наше Дело» լիգան։
Մենամարտն անցել է քիքբոքսինգի կանոններով, որից հետո մրցավարների մեծամասնության որոշմամբ՝ հայտարարվել է Վարդանյանի հաղթանակի մասին:
2023 թվականի դեկտեմբերին Վարդանյանը հաղթող էր ճանաչվել «Meta MMA Russian Awards-2023» մրցանակաբաշխության «Տարվա մարտիկ Ռուսաստանում» անվանակարգում՝ հավաքելով 49 ձայն։
Դիտեք Armenia Today-ի բացառիկ հարցազրույցը մարտիկի հետ։