Մոսկվայի Պենզայի շրջանից հայազգի ըմբիշ Արթուր Մանուկյանը Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ է դուրս եկել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տելեգրամյան ալիքը:
Կիսաեզրափակչում 48 կգ քաշային Մանուկյանը 4:2 հաշվով հաղթել է Չեչնիայի ներկայացուցիչ Աբդուլլահ Իսրայիլովին:
Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի Մոսկվայից Նիկոլայ Կրիստովի հետ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվում է Վլադիվոստոկում՝ մարտի 6-10-ը: