Մոսկվայի Պենզայի շրջանից հայազգի ըմբիշ Արթուր Մանուկյանը Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր է դարձել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշային Արթուր Մանուկյան 1։1 հաշվով հաղթել է Մոսկվայի ներկայացուցիչ Նիկոլայ Քրիստոֆին։
Մարտի 7-ին Մանուկյանը հաղթել էր Չեչնիայի ներկայացուցիչ Աբդուլլահ Իսրայիլովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվում է Վլադիվոստոկում՝ մարտի 6-10-ը: