Յակուտիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Ռազմիկ Եփրեմյանը և Անդրանիկ Ավետիսյանը հաղթել են մրցակիցներին և անցել կիսաեզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
86 կգ քաշային Եփրեմյանը 7:2 հաշվով հաղթել է Յակուտիայի մարզիկ Վիտալի Եֆրեմովին։ Եփրեմյանի օրինակին է հետևել նաև 65 կգ քաշային Ավետիսյանը, որը 5։1 հաշվով հաղթել է Յուլիան Գրիգորևին։
Մրցաշարը նվիրված է մարզիկ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Ռոման Դմիտրիևի ծննդյան 75-ամյակին: Մրցաշարը մեկնարկել է մարտի 7-ին և կանցկացվի մինչև մարտի 11-ը։