«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վստահություն է հայտնել, որ ազգային հավաքականում իր գործընկեր Էդգար Սևիկյանը, ով հունգարական «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել «Պարի Նիժնի Նովգորոդ»,-ից, կարող է տեղ գրավել Եվրոպայում, հաղորդում է «Матч ТВ»-ն։
Բայրամյանի խոսքով՝ ինքը Սևիկյանին հանդիպել է Ռոստովում, և միայն դրական տպավորություն է ստացել իր հայրենակցից. «Նա տեղափոխվել է Եվրոպայի առաջնություն։ Հետագան կախված է իրենից։ Տաղանդավոր է, դուք ինքներդ տեսաք։ Եթե նա ցուցադրի նույն վառ ֆուտբոլը, ապա մեծ ապագա կունենա»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել հունվարի 18-ին։ Հայ ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և խփել 7 գոլ։ Հունգարական ակումբ տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգամ։
2023 թվականի սեպտեմբերին Սևիկյանը հրավիրվել էր Ռուսաստանի ազգային հավաքականի ուսումնական հավաքին մասնակցելու, բայց հրաժարվել էր մասնակցել՝ հայտարարելով, որ արդեն ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։