Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը Յակուտսկում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել, հայտնում է Wrestling Armenia-ն։
Ավետիսյանը 2:1 հաշվով հաղթել է չեչեն մարզիկ Ադամ Արխիևին։ Ավելի վաղ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5։3 հաշվով հաղթել էր տիվացի Կեժիկ Օրժակին։ Մրցաշարն ընթանում է մարտի 7-10-ը՝ Յակուտսկում։ Այն նվիրված է օլիմպիական չեմպիոն Ռոման Դմիտրիևի ծննդյան 75-ամյակին։