Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, հայտնում է ՀՖՖ-ն։
Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին Երևանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի։ Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի ընտրանուն, իսկ հունիսի 7-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որում ներառվել էր նաև Թիկնիզյանը։ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն ընկերական հանդիպումներին մարտի 17-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: