Սերբիայում կայացած բռնցքամարտի Ա կարգի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով, տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան։
Նշվում է, որ մրցաշարում արծաթե մեդալակիր է դարձել 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը` եզրափակչում համառ պայքարում զիջելով աշխարհի չեմպիոնին։
54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ։