Երեք հայ ըմբիշ տարբեր քաշային կարգերում գլխավորել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշները։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը գրավել է առաջին տեղը։ 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ երրորդ:
Ազատ ոճի ըմբիշներից Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը համապատասխանաբար 65 կգ և 70 կգ քաշային կարգերում առաջին տեղն են զբաղեցրել վարկանիշային աղյուսակում։ 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։