Եվրոպայի և ԽՍՀՄ չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի 1/4 եզրափակչում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը մարտի 21-ին հաղթել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
51 կգ քաշային Հարությունյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ՝ մրցակցին հաղթելով 5։0 հաշվով, տեղեկացրել են ֆեդերացիայից։ Կիսաեզրափակչում Բարեղամի մրցակիցը կլինի Անգոլայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան։