Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, թե Ռուսաստանի հավաքականի կազմում որ թիմի հետ է երազում հանդիպում անցկացնել։ Հայազգի ֆուտբոլիստը «Ռիա նովոստիին» հայտնել է, որ այդ թիմը Պորտուգալիայի հավաքականն է։
«Պորտուգալիա, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն այնտեղ է խաղում»,- ասել է Զախարյանը:
Մարտի 5-ին Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հայտնել էր, որ Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումը։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» էր տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը՝ 13 միլիոն եվրոյով: Իսպանական թիմի կազմում նա 30 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում (5-ը՝ Չեմպիոնների լիգայում): Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ: