Եվրոպայի և ԽՍՀՄ չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի եզրափակչում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել, իսկ 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Լիտվայում կայացած մրցաշարի եզրափակչում Հարությունյանը հաղթել է Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոտին, 51 կգ քաշային մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին։
3-րդ ռաունդի վերջում հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածից հետո ուելսցին վնասվածք է ստացել, և մրցավարները, գնահատելով մինչև այդ բռնցքամարտիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Հարությունյանին։
Մարտի 21-ին մրցաշարի 1/4 եզրափակչում Հարությունյանը հաղթել էր իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնին։