Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարում Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր, կիսել 1-3-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ միավորներով հայ շախմատիստը գրավել է առաջին տեղը։
Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Ուկրաինայի ներկայացուցիչներ Ռուսլան Պոնոմարյովը և Անտոն Կորոբովը։