Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանում հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երրորդ շրջանի խաղում Խաչանովը 6:1, 5:7, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 21-րդ ռակետ, Արգենտինայի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Սերունդոլոյին: Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ, 39 րոպե։
Մայամիի մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի հինգերորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևը: Վերջին անգամ Խաչանովը Զվերևի հետ հանդիպել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում, որտեղ ավելի ուժեղ էր գտնվել ռուսական արմատներով գերմանացին։
Մարտի 16-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Homenetmen Glendale Ararat» ակումբի կորտում թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով բարեգործական հանդիպում էին անցկացրել։ Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար էր հավաքվել։
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...