Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որը մարտի 25-ին 1 մլն եվրո գրավի դիմաց բանտից դուրս է եկել, մարտի 26-ին երեկույթ է կազմակերպել, հայտնում է Сhempionat.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ օրվա առաջին կեսին Ալվեսն իր ընտանիքին և ընկերներին ընդունել է իր տանը: Այնուհետև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընկերների հետ մեկնել է վիլլա, որտեղ շարունակել է տոնել իր ազատ արձակումը մինչև առավոտյան ժամը 5-ը:
2023-ի հունվարին Ալվեսին բռնաբարության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և նա կալանավորել էր։ 2024-ի փետրվարին դատարանն Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, նաև պարտավորեցրել 150 հազար եվրո վճարել տուժողին՝ որպես բարոյական փոխհատուցում։ Իսպանիայի դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեսը պետք է ավելի երկար ժամանակ գտնվի կալանքի տակ։