Հայ բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը նվաճել է WBC Asian Silver չեմպիոնական գոտին, հայտնում է Sportball24-ը։
Մարտի 30-ին Թաիլանդում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ 58 կգ քաշային Հարությունյանը մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թաիլանդացի մարզիկ Չակիտ Ռատչահոթին՝ հաղթելով 13-10 հաշվով։
«Սա մեծ քայլ է իմ կարիերայում»,- հաղթանակից հետո նշել է Հարությունյանը։
Թաիլանդում Միքայելը 7 մենամարտում 6 հաղթանակ է տարել։ Նա Վոլգոգրադից է, 2023 թվականից բռնցքամարտում է և արդեն հասցրել է երեք չեմպիոնական տիտղոս նվաճել, որոնցից ամենահեղինակավորը WBC Asian Silver-ն է։