Հայազգի Սթիվ Թաշջյանն իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի մենեջեր է նշանակվել, հայտնում է Sportball24.com-ը։
Թաշջյանը համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ է, թիմերի կառավարման մեծ փորձ ունի։ Մասնագետին ակումբ է հրավիրել «Միլանի» մարզական տնօրեն Զլատան Իբրահիմովիչը։
Նախկինում հայ մասնագետն աշխատել է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Էվերթոնը», «Կոլամբուս Կրյուն» և ԱՄՆ-ի ազգային թիմը։