Լեհաստանը ներկայացնող հայ ըմբիշ Գևորգ Սահակյանը Բաքվում ընթացող ըմբշամարտի օլիմպիական որակավորման մրցաշարում երկու հաղթանակ է գրանցել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Մրցաշարի առաջին օրը՝ ապրիլի 5-ին, նա 7։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Արիոնաս Կոլիցոպուլոսին, 4։1 հաշվով՝ Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլան Օլենին։
Մրցաշարը կանցկացվի մինչև ապրիլի 7-ը։ Հայաստանը չի մասնակցում Բաքվում ընթացող մրցաշարին։ Inside թե Games կայքը գրել էր, որ United World Wrestling-ի կանոնների համաձայն՝ երկիրը չի կարող մասնակցել համաշխարհային որակավորման փուլին, եթե բաց է թողում մայրցամաքային որակավորման փուլը։
«Հայաստանը բացառություն կլինի, սակայն հայ ըմբիշները, ի տարբերություն իրենց մրցակիցների, Փարիզ-2024-ին մասնակցելու հնարավորություն կունենան ոչ թե երկու, այլ մեկ անգամ»,-հավելել էր պարբերականը։ Համաշխարհային որակավորման մրցաշարը կանցկացվի Ստամբուլում՝ մայիսի 9-12-ը, որին Հայաստանը մասնակցելու է։