Հայազգի Ագնեսա Կիրակոսյանն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում BYB միջազգային մրցաշարի (առանց կանոնների բռնցքամարտ) հաղթող է դարձել, հայտնել է Sportball24-ը։
Նա 3։0 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Շելբի Քենոնի նկատմամբ։ Ըստ աղբյուրի՝ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայուհուն։