Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է Հայաստանի ութերորդ ներկայացուցիչը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում, հայտնում է Sportball24-ը:
Որակավորման ողջ փուլի արդյունքներով՝ Անդրանիկը ծանրամարտի մինչև 89 կգ քաշային կարգում ցույց է տվել 9-րդ արդյունքը (377 կգ)։ Քվոտա ստանալու համար պետք է ընդգրկվել վարկանիշի լավագույն տասնյակում։
«Փարիզ-2024» ամառային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն 2024-ի հուլիսի 27-ին։ Մարզիկները կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում: Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում (մարաթոն), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում: