Ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել, ինչի շնորհիվ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր է ստացել, հայտնում է sportball24-ը։
102 կգ քաշային Կարապետյանը երկամարտում 401 կգ արդյունք է ցույց տվել։ Պոկում վարժությունում Կարապետյանը 216 կգ է պահել գլխավերևում։
Ապրիլի 6-ին ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր Հայաստանի 8-րդ ներկայացուցիչը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։ «Փարիզ-2024» ամառային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն 2024-ի հուլիսի 27-ին։ Մարզիկները կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում: Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում (մարաթոն), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում: